Եվրոպան պետք է մեծացնի Ուկրաինայի աջակցությունը. Մաս 2
The economist-ը գրում է․ Ավելի լավ վիճակում են գտնվում Եվրոպայի գործերը ոչ ռազմական պարտականությունների կատարման գործում։ Հունիսին Եվրոմիությունը Ուկրաինային խոստացել է 50 մլրդ եվրո ֆինանսաական օգնություն մինչև 2027 թիվը։ Այդպիսով խոստացած օգնության ընդհանուր ծավալով Եվրոպան զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ին։ Համաձայն միջազգային տնտեսության Քիլի ինստիտուտի տվյալների ԱՄՆ-ի պարտականությունների ընդհանուր ծավալը հուլիսի վերջի դրությամբ կազմում է 69 մլրդ դոլար, Իսկ Եվրոպայինը՝ 155 մլրդ դոլար։
Բայց Ուկրաինայի բյուջեի դիֆիցիտը, որը կազմում է ՀՆԱ-ի 20 տոկոսը նշանակում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է տարեկան 42 մլրդ դոլար դիմանալու համար։ Այս ամենին ավելանում են նաև վերականգնմանն ուղղված ծաղսերը։ Ըստ այդմ 50 մլրդ եվրո չորս տարվա համար միանշանակ բավարար չէ։ Եվրոպական կառավարությունները կարող են իրենց ավելին թույլ տալ, բայց հարցն այն է, արդյո՞ք նրանք կցանկան դա անել։
Խնդիրը նրանում է, որ այս պատերազմում հույսը ԱՄՆ-ի աջակցության վրա դնել արդեն հնարավոր չէ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նոր սփիքեր Մայք Ջոնսոնը իր գործունեությունը սկսեց նրանով, որ կասեցրեց Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի համար 61 մլրդ ռազմական օգնության նոր փաթեթի հաստատման փորձը։ Մեծ հանելուկ է իրենից ներկայացնում նաև Դոնալդ Թրամփը, ով հաճախ Ուկրաինայի հարցում հակասում է ինքն իրեն, ինչպես և շատ ուրիշ հարցերում։
Այդ պատճառով Եվրոպան, դուր է գալիս իրեն թե ոչ, բայց պետք է իր վրա վերցնի Ուկրաինայի աջակցության մեծ պատասխանատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն մեծ գումարների տրամադրում, որպես ուղիղ ֆինանսական աջակցություն, այլև մեծ ներդրումներ ռազմական ոլորտում, որպեսզի Եվրոպան կարողանա զինել Ուկրաինային, միևնույն ժամանակ ինքը չմնալով անպաշտպան։ Նա կարող է նաև օգնել Ուկրաինային՝ ինտեգրելով նրան Եվրոմիություն։ 2022 թվականի հունիսին Ուկրաինան պաշտոնապես հռչակվեց որպես թեկնածու, բայց Եվրոմիությանը միանալու պաշտոնական բանակցություններ դեռևս չեն սկսվել։ Դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին Եվրոմիությունը նախատեսվում է որ պետք է կանաչ լույս տա բանակցությունների սկսվելուն։
Աղբյուրը՝ https://www.economist.com/the-world-ahead/2023/11/13/europe-needs-to-step-up-support-for-ukraine
Առաջին մաս՝ https://generalnews.am/hy/article/5ebe6e8bcf5f8b19e076b337d97e5bb1/
Թարգմանությունը՝ generalnews.am