«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի առաջարկը՝ դիվանագիտությո՞ւն, թե ժամանակ շահելու մարտավարություն

08/04/2026

The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Իրանը ներկայացրել է 10 կետանոց ծրագիր՝ ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցմանը։ Առաջարկը փոխանցվել է Պակիստան-ի միջոցով և ներառում է մի շարք կոշտ պահանջներ՝ անվտանգության երաշխիքներ, պատժամիջոցների լիակատար վերացում և «Հեզբոլլահի» դեմ գործողությունների դադարեցում։ Փոխարենը Թեհրանը խոստանում է վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը և ստեղծել ֆինանսական մեխանիզմ, որի միջոցով կֆինանսավորվի պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնումը։ 

Այս առաջարկը, սակայն, միաժամանակ դիտարկվում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Թեհրանը, ըստ վերլուծաբանների, փորձում է պահպանել բանակցային դիրքերը՝ առանց իրական զիջումների գնալու։ Հատկանշական է, որ իրանական լրատվամիջոցները շեշտում են՝ խոսքը ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական ավարտի մասին է, ինչը ցույց է տալիս Իրանի ձգտումը վերաձևավորել տարածաշրջանային խաղի կանոնները՝ ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական հարթությունում։

https://www.nytimes.com/