«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱՍ 3․ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

11/08/2022

Սևրի պայմանագրի թեման միշտ մնում է հայ ժողովրդի համար արդիական։ Նրանով նախատեսած Հայասատանի սահմանների վերականգնման հնարավորության կամ անհնարինության հարցը կքննարկվի այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը։ Իսկ քանի որ , ինչպես ընդունված է ասել՝ հայ ժողուրդը միշտ գոյություն է ունենալու, ուրեմն այս թեման հավերժական է։ <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը, համաձայն իր որդեգրած ծրագրերի, մեր ընթերցողներին է մատուցում կեենտրոնի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի Սևրի պայմանագրի ձախողման պատճառների մասին վերլուծականը։ Այն ընթերցողների դատին է հանձնվում մաս - մաս;

 

Մաս 3.  ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյունն՝ ըստ ­Սևրի պայ­մա­նագ­րի։

­Հայ-թուր­քա­կան  դա­շին­քի հնա­րա­վո­րութ­յան հար­ցը

Սև­րի պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված ­Հա­յաս­տա­նի մա­սին շատ է գրվել  եւ ­խոս­վել։ ­Մեր նպա­տակն այ­սօր այդ հար­ցին անդ­րա­դառ­նալն է՝ փոքր– ինչ այլ տե­սանկ­յու­նից։

­Մենք կփոր­ձենք պար­զա­բա­նել այն հար­ցը, թե արդ­յո՞ք հնա­րա­վոր էր ­Սև­րի ­Դաշ­նագ­րով չտար­վե­լով՝ փրկել ա­վե­լի շատ տա­րածք­ներ, քան ընդ­գրկում է ներ­կա­յիս ­Հա­յաս­տա­նը։

Ի­հար­կե, սա շատ բարդ հարց է եւ ­ծա­վա­լուն ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա, բայց ա­վե­լորդ չենք համ­ա­րում փոքր-ինչ անդ­րա­դառ­նալ դրան։

­Նախ՝ հա­մա­ռոտ ­Սև­րի պայ­մա­նագ­րի մա­սին։

­Թուր­քիա­յի դեմ ­Հու­նաս­տա­նի տա­րած հաղ­թա­նակ­նե­րից հե­տո (1920 թ. հու­նիս-հու­լիս), 1920 թ. օ­գոս­տո­սի 10-ին ­Սեւ­րում (­Փա­րի­զի մոտ) ստո­րագր­վեց հաշ­տութ­յան պայ­մա­նա­գիր 1914-18 թթ. պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած տե­րութ­յուն­նե­րի եւ ­սուլ­թա­նա­կան կա­ռա­վա­րութ­յան միջեւ։
­Հա­մա­ձայն այդ պայ­մա­նագ­րի՝ Ա­րե­ւել­յան Թ­րա­կիան եւ­ է­դիր­նեն, ինչ­պես նաեւ Իզ­մի­րը պետք է անց­նեին ­Հու­նաս­տա­նին, ­Մու­սու­լը՝ Անգ­լա­յին, Իս­կեն­դե­րունն ու սի­րիա­կան սահ­մա­նի եր­կայն­քով ըն­կած լայն գո­տին՝ Ֆ­րան­սիա­յին։ ­Նե­ղուց­նե­րի գո­տին ա­ռանձ­նա­նում էր որ­պես հա­տուկ շրջան՝ մի­ջազ­գա­յին կա­ռա­վար­ման ներ­քո, ­Թուր­քիա­յից ա­զատ­վում էր Քրդս­տա­նը, թուր­քե­րի ձեռ­քում մնում էր Ան­կա­րա­յի եւ ­Սեվ ­Ծո­վի միջեւ ըն­կած ոչ մեծ տա­րած­քը, իսկ Կ. ­Պո­լի­սը՝ պայ­մա­նա­կա­նո­րեն։ ­Թուր­քիան որ­պես հո­գա­տա­րութ­յան են­թա­կա (ման­դա­տա­յին) պե­տութ­յուն­ներ էր ճա­նա­չում ­Սի­րիան, Ի­րա­քը, ­Պա­ղես­տի­նը, ­Հե­ջա­զի ­Թա­գա­վո­րութ­յու­նը, անգ­լիա­կան հո­վա­նա­վոր­չութ­յու­նը (պրո­տեկ­տո­րա­տը) Ե­գիպ­տո­սի նկատ­մամբ, ֆրան­սիա­կան հո­վա­նա­վոր­չութ­յու­նը՝ ­Մա­րոկ­կո­յի եւ ­Թու­նի­սի նկատ­մամբ, հրա­ժար­վում էր ­Լի­բիա­յից եւ­ այլն:

­Հա­յաս­տա­նին վե­րա­բեր­վում էր ­Սեւ­րի պայ­մա­նագ­րի 3-րդ ­մա­սի 6-րդ ­բա­ժի­նը (88-93 հոդ­ված­ներ) ամ­բող­ջութ­յամբ։

80 տա­րի է ան­ցել այն պատ­մա­կան պա­հից, երբ հաս­տա­վե­ցին հա­յոց պատ­մա­կան ի­րա­վունք­նե­րը ի­րենց վաղն­ջա­կան տա­րածք­նե­րի վրա, բայց, ա­վա՜ղ, ­Սեւ­րի պայ­մա­նա­դի­րը մնաց սոսկ փաս­տա­թուղթ։

­Մենք ու­զում ենք մեջ­բե­րել հատ­կա­պէս 89-րդ ­հոդ­վա­ծը, ըստ ո­րի՝ «­Թուր­քիան եւ ­Հա­յաս­տա­նը այլ եւ­ ու­րիշ բարձր դաշ­նա­դիր կող­մե­րը հա­մա­ձայն­ւում են Ա­մե­րի­կա­յի ­Միա­ցեալ ­Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հի ի­րա­վա­րար վճռին հանձ­նել սահ­մա­նի ո­րո­շու­մը ­Թուր­քիա­յի եւ ­Հա­յաս­տա­նի միջեւ էրզ­րու­մի, Տ­րա­պի­զո­նի, ­Վա­նի եւ ­Բիթ­լի­սի վի­լա­յէթ­նե­րում, եւ­ ըն­դու­նել նրա վճի­ռը, այլ եւ  բո­լոր այն մի­ջոց­նե­րը, որ կա­րող է նա հրա­հան­գել ­Հա­յաս­տա­նի դէ­պի ծով ելք ու­նե­նա­լու եւ ­հի­շեալ սահ­մա­նին կից օս­մա­նեան որ­եւէ հո­դի ցի­նա­թա­վի­ման մա­սին» [1]։

­Վիլ­սո­նը ­Հա­յաս­տա­նի սահ­ման­ներր վճռեց 1920 թ. նո­յեմ­բե­րի 22-ին, ո­րով ­Հա­յաս­տանն ընդգր­կում էր 161.330 քառ. կմ. տա­րածք: ­Բայց սյդ օ­րերին ար­դեն պարզ էր, որ դրանք ի­րա­կա­նութ­յուն չէին դառ­նա­լու: «­Սեվ­րի դաշ­նագ­րի ստո­րագ­րութ­յան առ­թիվ ժո­ղով­ներ եւ ­հան­դի­պում­ներ տե­ղի ու­նե­ցան եւ ­Հա­յաս­տա­նում,- գրում է Ս. Վ­րա­ցեա­նը ուր նույն­պես, ճա­ռեր ու բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ար­տա­սա­նո­ւե­ցին եւ ­հայ­րե­նա­սի­րա­կան եր­գեր եր­գո­ւե­ցին, բայց այն­տեղ շու­տով պի­տի եր­գո­ւէին եւ­ ու­րիշ տե­սակ եր­գեր»[2]:

«Ու­րիշ տե­սակ եր­գեր» ի­րա­պես երգ­վե­ցին, բայց  արդ­յո՞ք տար­բեր ելք գտնե­լու հնա­րա­վո­րութ­յուն չկար:

1920 թ. փետր­վա­րի 6-ին, ­Փա­րիզ Ավ. Ա­հա­րոն­յա­նին ու­ղար­կած մի նա­մա­կում, Հա­յաս­տա­նի ներ­քին եւ­ ար­տա­քին ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նե­լուց  հե­տո, Ալ. ­Խա­տիս­յա­նը հետեւ­յալն է գրում, ո­րը հարկ ենք հա­մա­րում ամ­բող­ջութ­յամբ մեջ­բե­րել' որ­պես հիմք մեր եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի հա­մար.

«Եվ ե­թէ այ­սօր մեր քննա­դատ­նե­րը  կըմե­ղադ­րեն ­Հա­յաս­տա­նի այն ժա­մա­նա­կո­ւայ ղե­կա­վար­ներր եւ ­քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, այն բա­նի մէջ, որ ա­նոնք չկրցան պա­հել ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը, թող աչ­քի առջեւ  բե­րեն այն ա­ռար­կա­յա­կան պայ­ման­նե­րը, ո­րոնց մէջ կը գտնո­ւէր ­Հա­յաս­տա­նի պե­տա­կան կյան­քը: ­Միակ հար­ցը, որ ես բա­ցո­րոշ կեր­պով կր դ­նեմ իմ առ­ջեւ, այս է - հնա­րա­վո՞ր էր արդ­յոք քե­մա­լա­կան­նե­րուն եւ ­բոլշեւիկ­նե­րու հետ հա­մա­ձայ­նութ­յուն մր, որ ա­պա­հո­վէր ­Հա­յաս­տա­նի անվր­դով գո­յութ­յու­նը, իբրեւ ան­կախ եւ ­ռամ­կա­վար պե­տութ­յուն, կա­րե­լի՞ էր ար­դեօք ընտ­րել այդ ու­ժե­րէն մէկր' մյու­սը յետ մղե­լու հա­մար: Ես կր ­կար­ծեմ, որ ­Շան­թի պա­տո­ւի­րա­կու­թեան ­Մոս­կո­ւան ու­ղար­կո­ւիլր եւ ­հե­տա­գայ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ­Լե­գրա­նի հետ ­Թիֆ­լի­սի ու Եր­եւա­նի մէջ տո­ւին այն բո­լո­րը, ինչ որ կա­րե­լի էր ստա­նալ բոլշ­եւիկ­նե­րէն: Բայց չէ՞ որ այդ բո­լո­րը ցնորք­ներ են, ո­րոնք բոլշ­եւիկ­նե­րու մտայ­նու­թեան հետ շփվե­լուն պէս օ­ղը կը ցնդէին, ա­նոնք պատ­րաստ են ի­րենց գա­ղա­փա­րի հաղ­թա­նա­կի հա­մար զո­հել դա­սա­կարգ ու ժո­ղո­վուրդ, ինչ­պէս այդ մա­սին պարզ կր ­հայ­տա­րա­րէին խո­սակ­ցութ­յուն­նե­րու ժա­մա­նակ, այլեւ դէպ­քե­րու մէջ, երբ կա­րիք չկար քա­ղա­քա­կա­նու­թյան ը­նել եւ փր­կիչ­նե­րու դեր խա­ղալ:

­Միա­միտ­նե­րը միայն չեն հաս­կա­նար այդ մինչեւ այ­սօր ալ: Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կը' ա­տոր ա­պա­ցոյց: Ե­թէ դեռ Ադր­բե­ջա­նի մէջ կա­յին բոլշ­եւի­կեան օ­րիան­տա­սիո­նի տե­սա­բան­ներ, ինչ­պէս ­Հա­ջինս­կի կամ տոք­տոր ­Կա­րա­բե­դո­վը, ո­րոնք տա­րո­ւած էին բոլշ­եւիկ-քե­մա­լա­կան հա­մե­րաշ­խութ­յամբ, չէ՞ որ Վ­րաս­տա­նը, որ ու­նէր ստո­րագ­րո­ւած դաշ­նա­գիր, ուղ­ղա­կի ու­ժով գրա­վո­ւե­ցավ եւ­ են­թար­կո­ւե­ցավ խորհր­դայ­նաց­ման: Իսկ հա­մա­ձայ­նութ­յունր քէ­մա­լա­կան­նե­րու հետ: ­Մենք շատ ենք խօ­սած ա­նոնց մտայ­նու­թեան մա­սին, ա­նոնք կ­՚ըն­դու­նէին ­Հա­յաս­տա­նը, թույլ, նի­հար, 20-30.000 քա­ռա­կու­սի քի­լո­մետր սահ­ման­նե­րով, ա­ռանց նա­վա­հան­գիս­տի, չորս կող­մէն սեղ­մո­ւած: ­Բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հէնց ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար եւ հ­նա­րա­վոր դա սո­վո­րութ­յունն հրու տե­սա­կէ­տէն' թուրք գոր­ծիչ­նե­րու հետ խօ­սակ­ցութ­յուն­նե­րը իր ժա­մա­նա­կին կրնա­յին օգ­տա­կար ըլ­լալ, եւ­ այդ­պի­սի խօ­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մար ոչ բո­լոր հնա­րա­վո­րութ­յուննհ­րը օգ­տա­գոր­ծո­ւե­ցան[3]:

Այս ըն­դար­ձակ մեջ­բե­րու­մը հիմ­քեր է տա­լիս հետեւ­յալ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի հա­մար

Ա­ռա­ջին. Այն տե­սա­կետ­նե­րը, ո­րոնց հա­մա­ձայն` ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վար­նե­րը, տար­վե­լով ­Դաշ­նա­կից­նե­րով` ան­տե­սե­ցին ­Խորհր­դա­յին ­Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յանր. թե´ ­Շան­թի պատ­վի­րա­կութ­յան եւ ­թե´ ­Լեգ­րա­նի հետ անպ­տուղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը մեկ բա­նի ա­պա­ցույցն էին` ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յա­նը վերջ պետք է տրվեր:

Երկ­րորդ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վար­նե­րը չեն կար­եւո­րել քե­մա­լա­կան ­Թուր­քիա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ ­դա­շին­քի հար­ցը, ո­րը հե­տա­գա­յում լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տվել:

­Դի­մե­լով փաս­տե­րին` փոր­ձենք ա­պա­ցու­ցել, որ այս եր­կու հար­ցում էլ Ալ. ­Խա­տիս­յա­նը ճիշտ է:

­Նախ` 1920 թ. հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին:

Այն, որ հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը եւ ­պե­տա­կան դեմ­քե­րը փոր­ձել են ­Ռու­սաս­տա­նի հետ լե­զու գտնել, բայց այն ի­րա­կան չի դար­ձել նրա մեղ­քով, ան­հեր­քե­լի է: Նոյ­նիսկ կա­րող է տա­րօ­րի­նակ թվալ, որ ­Սեւ­րի պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման օ­րը, 1920 թ. օ­գոս­տո­սի 10-ին, Ա. ­Ջա­մալ­յա­նը եւ Ա. ­Բա­բալ­յա­նը հաշ­տութ­յան հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­ցին ­Լեգ­րա­նի հետ: Այդ հա­մաձայ­նագ­րով' ­Խորհր­դա­յին ­Ռու­սաս­տա­նի եւ ­Հա­յաս­տա­նի միջեւ պա­տե­րազ­մը վերջ պետք է գտներ: ­Հայ­կա­կան զոր­քե­րը պետք է գրա­վեին ­Շահ­թախտ-­Խոկ-Ազ­նա­բերդ-­Սուլ­թան­բեգ գի­ծը եւ, ա­պա, Ք­յու­կիից հյու­սիս եւ ­Բա­զար­չա­յից ա­րե­ւելք անց­նող գի­ծը, իսկ ­Ղա­զա­խի շրջա­նում` այն գի­ծը, որ բռնում էին հու­լի­սի 30-ին: ­Խորհր­դա­յին զոր­քե­րը գրա­վե­լու էին ­Ղա­րա­բաղ, ­Զան­գե­զուր, ­Նա­խի­ջե­ւան շրջան­նե­րը: Այս բո­լո­րը, իհար­կե, վերջ­նա­կան չէին, եւ ­հար­ցե­րը ամ­բող­ջա­կան լու­ծում էին ստա­նա­լու ­Ռու­սաս­տա­նի եւ ­Հա­յաստանի միջեւ դաշ­նագ­րով[4]:

Օ­գոս­տո­սի 10-ի հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մը եր­կու բան էր նշա­նա­կում, նախ' նույն Սեվ­րի պայ­մա­նագ­րի կնքման օ­րը կնքվում էր մի հա­մա­ձայ­նա­գիր, որն ինք­նին կաս­կա­ծե­լի էր դարձ­նում այդ պայ­մա­նա­դի­րը, քան­զի նա­խա­տե­սում էր ռու­սա­կան զոր­քե­րի կող­մից գրա­վու­մը այն տա­րածք­նե­րի, ո­րոնք ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան մասն էին հա­մար­վում: Երկ­րորդ` ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վար­նե­րը ա­մեն կերպ ձգտում են ­Ռու­սաս­տա­նի հետ լե­զու գտնել' ան­կա­խութ­յան ա­պա­հով­ման եւ ­նոր ող­բեր­գութ­յուն­նե­րի կանխ­ման նպա­տա­կով: ­Բայց թե' այս եւ թ­֊ե’ հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­ներր ցույց տվե­ցին, որ ռու­սա­կան կող­մը ե­ղավ դա­վա­դիր եւ­ երկ­դի­մի' եր­կու ճա­կա­տով կռվե­լու փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նե­լով ­Հա­յաս­տա­նի մա­նուկ հան­րա­պե­տութ­յա­նը;

Այժմ փոքր-ինչ այն հար­ցի մա­սին, թէ արդ­յո՞ք հնա­րա­վոր էր ­Սեւ­րի դաշ­նագ­րով չտար­վե­լով' 1920 թ. ամ­ռա­նը լե­զու գտնել Մ. ­Քե­մա­լի հետ:

­Հարկ ենք հա­մա­րում հենց սկզբից շեշ­տել, որ այս հար­ցին դրա­կան պա­տաս­խա­նե­լու փոր­ձը դժգո­հութ­յուն­նե­րի տե­ղիք է տա­լիս, եւ ­դա ու­նի հաս­կա­նա­լի պատ­ճառ­ներ: ­Բայց այս­տեղ կար­եւորն այն­քան այն չպետք է լի­ներ, թե ինչ­պե՞ս կա­րող էինք բա­նակ­ցել մեր ող­բեր­գութ­յուն­նե­րի հե­ղի­նա­կի հետ (Լ. ­Շանթն այս պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ մեր­ժեց ­Մոսկ­վա­յում թուր­քե­րի հետ բա­նակ­ցե­լու ա­ռա­ջար­կը), այլ այն, որ ե­ղա­ծը պատ­կա­նում է անց­յա­լին, եւ ­մեր գո­յա­տեւ­ման հա­մար անհ­րա­ժեշտ հիմ­քե­րի ստեղ­ծու­մը չպետք է բա­ցա­ռի նույ­նիսկ մեր ա­մե­նաո­խե­րիմ թշնա­մու հետ հաշ­տութ­յուն ստեղ­ծե­լու փոր­ձը: ­Չէ՞ որ ­Ռու­սաս­տա­նը դաշ­նակ­ցել էր դա­րա­վոր թշնա­մու' ­Թուր­քիա­յի հետ:

­Հե­տաքր­քիր է, որ այս ա­ռու­մով ան­տես­վում են Ալ. ­Խա­տիս­յա­նի եւ մ­յուս մե­ծե­րի պատ­մա­կան հիմք ու­նե­ցող եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը:

­Մենք փոր­ձե­ցինք ա­պա­ցու­ցել, որ ­Սեվ­րի պայ­մա­նագ­րի ձա­խող­ման հիմ­քե­րը տա­կա­վին դրվել էին նրա կնքու­միդ ա­ռաջ, եւ ­դա ար­դեն գի­տեին ­Դաշ­նա­կից­ներդ Ու­րեմն' ին­չո՞ւ չփոր­ձել բա­նակ­ցել Մ. ­Քե­մա­լի հետ եւ ­փո­խա­րե­նը ա­նընդ­հատ պա­հան­ջել ­Սեվ­րը' ­Դաշ­նա­կից­նե­րի հա­կա­սութ­յուն­նե­րի ո­լոր­տում: Ըն­ղու­նենք, որ հի­րա­վի ­Քե­մա­լը խա­բում էր, բայց չէ՞ որ ա­ռանց այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րի էլ ­Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յու­նը ող­բեր­գա­կան ա­վարտ ու­նե­ցավ։ ­Քե­մա­լի հետ հաշ­տութ­յու­նը կա­րող էր հնա­րա­վոր դառ­նալ 1920 թ. հու­նիս-հու­լի­սին, երբ նրա դրութ­յունն ա­ղե­տա­լի էր, քան­զի պար­տութ­յուն էր կրում հու­նա­կան բա­նա­կից եւ դաշ­նա­կից­նե­րից։ ­Հե­տաքր­քիր է, որ նման խոր­հուրդ Ալ. ­Խա­տիս­յա­նին տվել են եւ´ ­Հար­բոր­տը, եւ´ ա­մե­րիկ­յան դեր­ծո­վա­կալ Բ­րիս­տո­լը։

­Մաս­նա­վո­րա­պես՝ Բ­րիս­տո­լի հետ Ալ. ­Խա­տիս­յա­նի հան­դի­պում­նե­րում նրան աս­ված­նե­րի մեջ­բե­րում­նե­րը չա­փա­զանց հե­տաքր­քիր են՝ անհ­րա­ժեշտ եզ­րա­կա­ցութ­յուն­ներ կա­տա­րե­լու հա­մար։ Ալ. ­Խա­տիս­յա­նը Բ­րիս­տոին ա­ռա­ջին ան­գամ, իր ուղ­եւո­րութ­յուն­նե­րի ճա­նա­պար­հին, Կ.­Պոլ­սում հան­դի­պում է 1920 թ. հու­լի­սին՝ հա­յոց բուռն ո­գե­ւո­րութ­յուն­նե­րի եւ ­Դաշ­նա­կից­նե­րի հան­դեպ հույ­սե­րի ի­րենց բար­ձուն­քում գտնվե­լու շրջա­նում։ Երբ Ալ. ­Խա­տիս­յանր Բ­րիս­տո­լին «յոյս յայտ­նեց» «Ա­մե­րի­կա­յի օգ­նու­թեան վրայ ­Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թեան հա­մար, հի­շա­տա­կե­լով այդ առ­թիվ նա­խա­գահ Ո­ւիլ­սո­նի խոս­տու­մը, ծո­վա­կալ Բ­րիս­տոլն ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րեց հետեւ­յա­լը «Ո­ւիլ­սո­նը բո­լո­րո­վին չար­տա­յայ­տէր իր ժո­ղո­վուր­դի կար­ծի­քը, ան կ­´ը­սէ այն, ինչ որ բո­լո­րո­վին, չի հա­մա­պա­տաս­խա­ներ ա­մե­րի­կա­ցի­նե­րու շա­հե­րուն ու տե­սա­կէտ­նե­րուն։ ­Դուք այդ մա­սին պատ­րանք­ներ պէտք չէ ու­նե­նաք (ընդգ­ծու­մը`  Ալ. ­Խա­տի­սեա­նի - Ա.Ն.)[5]։

Ալ. ­Խա­տիս­յա­նի զար­ման­քի վրա Բ­րիս­տո­լը պա­տաս­խա­նում է. «Ա­մե­րի­կա­յի ժո­ղո­վուր­դը ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րուն ցույց կտա իր կամ­քը եւ այդ կամ­քը հայտ­նա­պէս կ­´ըլ­լայ ոչ յօ­գուտ Ո­ւիլ­սո­նի գա­ղա­փար­նե­րուն եւ, այդ պատ­ճա­ռով, հա­յե­րը պէտք է ի­րենք փնտրեն թուր­քե­րու հետ մեր­ձեց­ման ճա­նա­պարհ­ներ»։ Այ­նու­հետեւ Բ­րիս­տո­լը ա­սում է, թե «առ­հա­սա­րակ ինք իր պարտ­քը կը հա­մա­րէ նա­խազ­գու­շաց­նել հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, որ ի­րենք ­Թուր­քիա­յի հետ փնտրեն մեր­ձե­ցում՝ ի­րենց պա­հանջ­նե­րը հասց­նե­լով նվա­զա­գոյ­նի, հա­կա­ռակ պա­րա­գա­յին նրանց կըս­պա­սէ ծանր ա­պա­գայ»։

«Ար­դա­րու­թիւ­նը կը պա­հան­ջէ ան­գամ մըն ալ ը­սել,- շա­րու­նա­կում է ­Խա­տի­սյանը, որ գրե­թէ նոյ­նան­ման խոր­հուրդ տո­ւաւ ինձ նաեւ զօ­րա­վար ­Հար­բոր­տը, բայց ւսւե­լի մեղմ ձե­ւով»[6]։

Երկ­րորդ ան­գամ Ալ. ­Խա­տիս­յա­նը Բ­րիս­տո­լին հան­դի­պում է 1920 թ. սեպ­տեմ­բե­րին, երբ ­Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մի մեջ էր։

«Այ­ցե­լե­ցի ծո­վա­կալ Բ­րիս­տո­լին - գրում է նա, - որ ար­դէն տե­ղե­կու­թիւն ու­նէր, թէ թուր­քե­րը հար­ձակ­վել են ­Հա­յաս­տա­նի վրա: Եվ երբ խնդրե­ցի իր միջ­նոր­դի դեր ստանձ­նել ­Հա­յաս­տա­նի եւ ­Թուր­քիա­յի միջեւ, ան հի­շե­ցուց մեր ա­մա­ռո­ւայ զրոյ­ցի մա­սին ­Թուր­քիոյ վեր­բեր­մամբ եւ­ ը­սաւ. «­Հի­մա ար­դէն ուշ է»[ 7]:

Եր­րորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ, 1921 թ. ւիետր­վա­րի 21-ին, Բ­րիս­տո­լը նրան ա­սում է, թե «չէ կա­մե­նար մար­գա­րէ ըլ­լալ` գու­շա­կե­լով հա­յե­րու հա­մար ա­նա­խորժ բա­ներ, բայց դժբախ­տա­բար, ա­մէն ինչ կա­տա­րո­ւե­ցավ, ինչ­պէս որ ին­քը ը­սած էր. «­Դուք տու­ժե­ցիք, ը­սավ, Եվ­րո­պան ու Ա­մե­րի­կան ի­րենց տե­ղէն չշար­ժե­ցան: Այժմ թուր­քերր ար­դէն ոչ ո­քէ եւ ո­չինչ չեն լսեր եւ կկար­ծեն, որ ի­րենք բո­լո­րէն ու­ժեղ են աշ­խար­հի ե­րե­սին[8]:

Այս բո­լո­րից անհ­րա­ժեշտ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը հետեւ­յալն են.

Ա­ռա­ջին. ­Դաշ­նա­կից­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենք իսկ հաս­կաց­նում էին, որ ­Սեւ­րի պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված վիլ­սոն­յան սահ­ման­նե­րը չեն ի­րա­կա­նա­նա­լու եւ­ ի­րենց հան­դեպ տած­ված հույ­սե­րը խա­բու­սիկ են:

Երկ­րորդ. ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր եւ կեն­սա­կան էր, թե­կուզ եւ նվա­զա­գույն սահ­ման­նե­րով, ­Թուր­քիա­յի հետ հաշ­տութ­յու­նը, քան թե Սեւ­րի ­Դաշ­նագ­րով տար­վե­լով` ­Դաշ­նա­կից­նե­րի օգ­նութ­յանն հույս կա­պե­լը:

Եր­րորդ. ­Հայ ժո­ղո­վուր­դը մեծ տե­րութ­յուն­նե­րից վերս­տին խաբ­վում էր եւ վիլ­սոն­յան սահ­ման­նե­րը պա­հան­ջե­լով` կորց­նում էր նաեւ Ա­րե­ւել­յան ­Հա­յաս­տա­նի կա­րե­ւոր մա­սը:

Հ­նա­րա­վո՞ր էր արդ­յոք ի­րա­կա­նաց­նել Բ­րիս­տո­լի կամ ­Հար­բոր­տի խոր­հուր­դը:

Ան­շուշտ, դա հնա­րա­վոր էր, մաս­նա­վո­րա­պես 1920 թ. ամ­ռա­նը, բայց այդ ա­ռու­մով հա­յոց մեջ չէր հա­սու­նա­ցել հո­գե­բա­նա­կան պա­հը: Այդ խոս­տո­վա­նում է Ալ. ­Խա­տիս­յա­նը` գրե­լով, որ «­Հո­գե­բա­նա­կան վայրկ­յա­նը թուրք կա­ռա­վա­րութ­յան հետ խո­սե­լու հա­մար հայ ժո­ղովր­դի տե­սա­կետէն  միան­գա­մայն անն­պաստ էր. թուր­քերր կը թվեին­ բո­լո­րո­վին ընկճ­ված, ­Փա­րի­զի ­Վե­հա­ժո­ղո­վը ա­մե­նա­զոր, իսկ մեր հար­ցը` լա­վա­գույն ու­ղիի վրա: ­Տի­րող կար­ծիքն այն էր, թէ թուր­քե­րի հետ խո­սե­լիք չկա»: Այս բո­լո­րով հան­դերձ Ալ. ­Խա­տիս­յա­նը հան­դի­պում է ու­նե­նում ներ­քին գոր­ծոց նա­խա­րար ­Րե­շատ փա­շա­յի հետ, «բո­լո­րո­վին գաղտ­նի եւ չէ­զոք հո­ղի վրայ»: «­Րե­շատ փա­շա­յին ես պար­զե­ցի մեր բաղ­ձանք­նե­րը - գրում է նա,- բա­ցատ­րե­ցի, որ­քան ցան­կա­լի է փո­խա­դարձ հա­մա­ձայ­նութ­յան մի­ջո­ցով ո­րո­շել միաց­յալ ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը` մտցնե­լով հայ­կա­կան հո­ղա­մա­սե­րի  մէջ վեց վի­լա­յէթ­նե­րու կա­րե­ւոր մա­սը, նա­վա­հան­գիս­տը եւ այս­պի­սով լու­ծել մեր դա­րա­վոր վէ­ճը:

«­Մեր ա­ռա­ջին տե­սակ­ցութ­յան մի­ջո­ցին ­Րե­շա­տը ա­վե­լի կլսեր: Երկ­րորդ ան­գամ ան, ըստ ե­րե­ւոյ­թին իր րնկեր­ներ հետ խորհր­դակ­ցութ­յուն ու­նե­նա հե­տո, ա­վե­լի գոր­ծոն էր կար­ծիք­նե­րը ար­տա­յայ­տե­լու մէջ, թեւ­ ընդ­հան­րա­պէս սաս­տիկ վե­րա­պահ էր: Ան թուղ­թի վրայ գծեց ­Հա­յաս­տա­նի հնա­րա­վոր սահ­ման­նե­րը' մտցնե­լով ­Հա­յաս­տա­նի հո­ղե­րի մեջ ամ­բողջ ռու­սա­կան ­Հա­յաս­տա­նը, Ա­լաշ­կեր­տի եւ ­Բա­սէ­նի հո­վիտ­նե­րը եւ իբ­րեւ նա­վա­հան­գիստ` ­Րի­զէն: Այդ­պի­սով` ­Վա­նը, ­Մու­շը, էր­զըրու­մը եւ Տ­րա­պի­զո­նը կ’անց­նեին ­Թուր­քիա­յին» 9:

Ան­շուշտ, հնա­րա­վոր են ա­ռար­կութ­յուն­նե­րը, որ հա­յե­րին կա­րող էին խա­բել, բայց այդ­տեղ կա­րե­ւորն այն է, որ հա­յե­րը թուր­քե­րի հետ չբա­նակ­ցե­լով էլ կորց­րին եւ հնա­րա­վոր է ա­վե­լի շատ, քան ե­թե բա­նակ­ցեին: ­Բո­լոր նրանց, ով­քեր գտնում են, որ քե­մա­լա­կան­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը ո­չինչ չէին կա­րող տալ, կա­րե­լի է հարց տալ, թե 1920 թ. ամ­ռա­նը (հու­նիս- հու­լիսին), երբ ­Քե­մա­լը նեղ դրութ­յան մեջ էր, հա­յոց հետ դա­շին­քը գո­նե չէ՞ր փրկի Ա­րեւմտ­յան ­Հա­յաս­տա­նի մի մա­սը եւ չէ՞ր կա­սեց­նի պա­տե­րազմ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հետ: Այս հար­ցին ոչ մե­կը չի կա­րող վերջ­նա­կան ժխտո­ղա­կան պա­տաս­խան տալ: ­Հա­կա­ռա­կը հան­գեց­րեց նրան, որ ­Թուր­քիան ­Հա­յաս­տա­նը հա­մա­րեց Ան­տան­տի դաշ­նա­կից եւ ­Ռու­սաս­տա­նի օգ­նութ­յամբ ու­ժե­ղա­նա­լով` ստի­պեց ­Դաշ­նա­կից­նե­րին թեք­վել իր կող­մը` ի վնաս ­Ռու­սաս­տա­նի, իսկ ­Հա­յաս­տա­նը, մե­կու­սա­նա­լով ու մնա­լով ­Դաշ­նա­կից­ներ – ­Ռու­սաս­տան - ­Թուր­քիա օ­ղա­կի մեջ, ա­հա­վոր պար­տութ­յուն կրեց եւ մաս­նատ­վեց: Եվ ­Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը մնաց թղթի վրա:

Իսկ ի՞նչ ա­րե­ցին ­Դաշ­նա­կից­նե­րը: Ն­րանք դարձ­յալ հա­նուն ի­րենց քա­ղա­քա­կան շա­հե­րի` զո­հա­բե­րե­ցին ­Հա­յաս­տա­նը: Ա­կա­նա­տե­սը լի­նե­լով ­Թուր­քիա­յի վե­րածնն­դի' նրանք գե­րա­դա­սե­լի հա­մա­րե­ցին նրա հետ կա­րե­ւո­րա­գույն հար­ցե­րում լե­զու գտնե­լը` ի վնաս ­Ռու­սաս­տա­նի, քան թե, բնա­կա­նա­բար, ­Հայ­կա­կան ­Հար­ցի լու­ծու­մը: 1921 թ. մար­տի 16-ի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րով` Անդր­կով­կա­սից ­Թուր­քիա­յին տրվեց շուրջ 26 հա­զար քառ.կմ. տա­րածք, ո­րից 24 հա­զար քառ.կմ` ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նից: ­Նույն թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 20-ին Ֆ­րան­սիան ան­ջատ հաշ­տութ­յուն կնքեց ­Թուր­քիա­յի հետ, ո­րով հրա­ժար­վեց քե­մա­լա­կան­նե­րի դեմ պայ­քա­րից եւ­ իր զոր­քե­րը քա­շեց ­Կի­լի­կիա­յից։ Անգ­լիան մինչ այդ հայ­տա­րա­րել էր, որ «իր նա­վե­րը չեն կա­րող բարձ­րա­նալ Ա­րա­րա­տը»։

­Հի­րա­վի, ճիշտ էր ա­սել Բ­րիս­տո­լը 1921 թ. փետր­վա­րի 21-ին Ալ. ­Խա­տիս­յա­նին, թե «Այժմ թուր­քե­րը ար­դեն ոչ ո­քի եւ ո­չինչ չեն լսել եւ կը կար­ծեն, որ ի­րենք բո­լորն են ու­ժեղ են աշ­խար­հի ե­րե­սին»։

­Սա հատ­կա­պէս ե­րե­ւաց ­Լո­զա­նի խորհր­դա­ժո­ղո­վում, ուր ­Դաշ­նա­կից­նե­րը փաս­տո­րեն չեղ­յալ հայ­տա­րա­րե­ցին ­Սեւ­րը, եւ փայ­լուն կեր­պով օգ­տա­գոր­ծե­լով նրանց հա­կա­սութ­յուն­նե­րը ­Ռու­սաս­տա­նի հետ՝ ­Թուր­քիան չեղ­յալ հա­մա­րեց նե­ղուց­նե­րի վե­րա­բեր­յալ ռու­սա­կան նա­խա­գի­ծը, ո­րը նա­խա­տե­սում էր ­Թուր­քիա­յի ի­րա­վուն­քը՝ ամ­րապն­ղե­լու նե­ղուց­նե­րը, ինչ­պես նաեւ ար­գե­լե­լու օ­տա­րերկր­յա ռազ­մա­նա­վե­րի անց­նե­լու նե­ղուց­նե­րով թե´ խա­ղար եւ թե´ պա­տե­րազ­մի պա­հե­րին։ Ըն­ղուն­վեց անգ­լիա­կան նա­խա­գի­ծը, ո­րը նա­խա­տե­սում էր բո­լոր երկր­նե­րի ա­ռեւտ­րա­կան եւ ռազ­մա­կան նա­վե­րի ա­զատ ան­ցու­մը խա­ղաղ եւ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այս զիջ­մանր գնա­լով՝ Թուր­քիան Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րից զի­ջում­ներ կոր­զեց այլ, այդ թվում՝ ­Հայ­կա­կան եւ  ­Հու­նա­կան հար­ցե­րում։

Ընդ­հան­րաց­նե­լով՝ նշենք, որ, այս­պի­սով, ­Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը չի­րա­կա­նաց­վեց հե­տեւ­յալ պատ­ճառ­նե­րով.

Ա­ռա­ջին. ­Թուր­քիա­յում սկսվեց ազ­գայ­նա­կան շար­ժում՝ ­Մուս­տա­ֆա ­Քե­մա­լի գլխա­վո­րութ­յամբ, ո­րը ­Դաշ­նա­կից­նե­րի հա­կա­սութ­յուն­նե­րից օգտ­վե­լով, կա­րո­ղա­ցավ կարճ ժա­մա­նա­կում միա­վո­րել այն։

Երկ­րորդ. Ընդ­դեմ ­Դաշ­նա­կից­նե­րի ռու­սա­կան նպա­տակ­նե­րը հիմք հան­դի­սա­ցան ռուս-թուր­քա­կան կամ բոլ­շե­ւիկ-քե­մա­լա­կան դա­շին­քի հա­մար, ո­րը խառ­նեց ­Դաշ­նա­կից­նե­րի ծրագ­րե­րը եւ մղեց նրանց նոր ­Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բնա­կա­նո­նաց­մա­նը։

Եր­րորդ. Տվ­յալ ի­րա­վի­ճա­կում ­Ռու­սաս­տա­նին ա­վե­լի շատ հե­տաքրք­րում էր «հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խութ­յան» գա­ղա­փա­րով տա­րածք­նե­րի նվա­ճու­մը, քան թե իր ե­րեկ­վա գրավ­յալ տա­րածք­նե­րի ան­կախ պե­տա­կա­նութ­յուն­նե­րի հան­դուր­ժու­մը։

1 Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետություն, Բէյրութ, 1958, էջ 440։
         2 Նույն տեղում, էջ 441:
         3 Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխատութունը, էջ 203-204:
         4 Սիմոն Վրացեան, նշված աշխատութունը, Էջ 457:
         5Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխ., էջ 230։
         6 Նույն տեղում, էջ 230-231։
        7 Ալեքսանդր Խատիսեան, նշվ. աշխ., էջ 246
        8Նույն տեղում, էջ 335: