«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ է ակնարկում Քանին

11/06/2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը։

Անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»

Գաղտնիք չէ, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի բնական դաշնակիցն է «Զանգեզուրի միջանցքը» մերժելու հարցում և, թերևս, դրա իրականացման հիմնական խոչընդոտներից մեկն է:

Սակայն Իրանի խոսույթում նորություն է «ժողովրդագրության փոփոխություն չընդունելու» թեզը:

Արդյո՞ք Թեհրանը տեղեկատվության է տիրապետում այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու հարց:

Նման ցանկություն Ադրբեջանն ունի, սակայն արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տվել են համաձայնություն, ինչն էլ հարուցել է Իրանի անհանգստությունը:

Սրանք լեգիտիմ հարցեր են, մանավանդ, որ Իրանը մի պետություն է, որը բավականին զգույշ է արտաքին քաղաքական հայտարարություններում՝ ձեռնպահ մնալով հախուռն ձևակերպումներից, էպատաժային հայտարարություններից:

Վահրամ Բագրատյան
https://mediahub.am/