«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը դիմելու է Դատախազություն՝ պահանջելով, որ Արծվիկ Մինասյանը փաստեր հրապարակի իր հայտարարության առնչությամբ

01/10/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելու է Դատախազություն՝ պահանջելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստեր հրապարակի իր հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ փաստեր ունի, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։

Այսօր այս մասին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, մասնավորապես, ասաց. «Դա պետք է հանրությանը ներկայացնել։ Բա, նման փաստ ունենա քաղաքական ուժը ու գա, խորհրդարանում երկու սուտի հարց տա, հետո թողնի կեսից փախչի՞»:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե եթե փաստերը չհիմնավորվեն, Արծվիկ Մինասյանը, «ինչո՞ւ չէ, պետք է դատվի սուտ մատնության համար»։