«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուսման հրավեր եւ կրթաթոշակ՝ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանից

11/01/2022

Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master's Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին:

ԿԳՄՆՍ-ից  հայտնում են, որ Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի ձևաչափ, ուստի վերջինիս թիրախային խմբերն են՝ տնտեսության, առևտրի և ֆինանսների, հանրային քաղաքականության այլ ոլորտների պետական մարմինների աշխատակիցները:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է:

Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ ADB-JSP Scholarship, JJ/WBGSP Scholarship և կից փաստաթղթերից: