«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկին արդարացվեց

13/04/2021

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունովը՝  նույն ինքը Արտյոմ Կանևսկին արդարացվել է։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել։

Հիշեցնենք, որ  Արտյոմ Հարությունովը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Կանևսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

նշենք, որ դատախազ Հայկ Խաչատրյանը հիմնավորված էր համարել առաջադրված մեղադրանքը և դատարանին միջնորդել էր Հարությունովին դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ միջնորդել էր՝ արդարացնել Հարությունովին։