«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին

14/04/2021

Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկերը։Այս մասին հայտնում են նախարարությունից։

 «Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում  կտնկվի ևս 10.000 տնկի։

Նախքան ծառատունկը  «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։

Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝  «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր  բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական  կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։

 Ժամը 13։00-ին  «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։

Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։
Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցեն նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը»,- ասվում է հաղորդագրությունում։