«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին

15/05/2025

Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը խոսել էր Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելիք խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ կարող է քննարկում լինել։

«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ: Ձևավորված ռազմավարական գործընկերությունը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններն իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ», - ասել է Բադալյանը։