«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քունը փրկում է վարակներից

09/08/2022

Բժշկական վիճակագրությունը մեզ համոզում է, որ նրանք, ովքեր ավելի շատ են քնում, ավելի քիչ են մրսում, գրիպ և այլ վարակիչ հիվանդություններով հիվանդանում։
Կամավորները վարակվել են վիրուսով և մի քանի օր փակվել հյուրանոցում, իսկ մինչ այդ շաբաթվա ընթացքում նրանք հավաքել են տվյալներ այն մասին, թե ինչպես են քնում՝ օգտագործելով դաստակի հատուկ սարք, որը գրանցում էր մարմնի շարժումները քնած ժամանակ. բացի այդ, փորձի մասնակիցները նաև արձանագրել են այն ժամը, թե երբ են պառկել քնելու և երբ են արթնացել։ Մրսելու հավանականությունը համեմատվել է այն բանի հետ, թե որքան երկար է մարդը քնում: Պարզվել է, որ եթե գիշերը քնում եք 5 ժամից պակաս կամ 5-6 ժամ, ապա մրսածությամբ ծանր հիվանդանալու հավանականությունը համապատասխանաբար 4,5 և 4,2 անգամ ավելի մեծ կլինի, քան 6-7 ժամ և ավելի քնի դեպքում։
JAMA Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտությունը հաստատում է այս արդյունքները: Ark Preiser-ը և Cindy W. Leung-ն օգտագործել են 2005-ից 2012 թվականներին գործող առողջապահական վիճակագրության հսկայական նախագծից հավաքագրված տվյալները: Հետազոտողները վերլուծել են 23000 մարդկանց գրառումները, որոնց միջին տարիքը եղել է մոտ 46 տարեկան: Նման գրառումներում, ի թիվս այլ բաների, հնարավոր է եղել տեղեկություններ գտնել, թե ինչպես և որքան է քնում մարդը և որքան հաճախ է մրսել, թոքաբորբ և այլ վարակիչ հիվանդություններով վարակվել։
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր հինգ ժամից պակաս են քնում, 28%-ով ավելի շատ են մրսելու և 80%-ով՝ թոքաբորբով, գրիպով և ականջի ինֆեկցիաներով հիվանդանալու հավանականությունը՝ համեմատած 7-8 ժամ քնածների հետ: Նույնը վերաբերում է քնի խանգարմանը, երբ մարդը կարծես երկար է քնում, բայց բավականաչափ չի քնում՝ նրանք, ովքեր նման խնդիրներ են ունեցել, 30%-ով ավելի շատ են մրսել։ Այսպիսով, սկզբում հակիրճ նշած փորձարարական տվյալներին ավելացվել է հիմնավոր վիճակագրություն, որը ներառում է, նշում ենք, ոչ միայն ռինովիրուսային մրսածությունը, այլ նաև այլ վարակիչ հիվանդություններ։
Պաթոգեն բակտերիաները և վիրուսները պետք է ոչնչացվեն իմունային համակարգի կողմից: Ակնհայտ է, որ քունը ինչ-որ կերպ օգնում է իմունային համակարգին, բայց թե կոնկրետ ինչպես, դեռ պարզ չէ: Ըստ աշխատության հեղինակների՝ կան ապացույցներ, որ իմունային T-լիմֆոցիտները սկսում են վատ աշխատել քնի պակասի պատճառով, սակայն ավելի շատ հետազոտություններ կպահանջվեն «քուն-իմուն» հարաբերությունների մանրամասն պատկերացում կազմելու համար։ Եվ, իհարկե, կուզենայի իմանալ՝ հնարավո՞ր է քունը օգտագործել ոչ միայն հիվանդությունը կանխելու համար, այլ նաև օգտագործել որպես դեղամիջոց, եթե վարակը հասցրել է տեղավորվել մարմնում։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am