«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն ավարտել է Բերձորը շրջանցող նոր ավտոմայրուղու շինարարությունը (լուսանկարներ)

11/08/2022

Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը, գրում է Interfax-ը: Գործակալության տվյալներով՝ ավտոմայրուղին համապատասխանում է երրորդ տեխնիկական կատեգորիայի։ Ճանապարհի լայնությունը, որը լանջերին ունի 3, իսկ մնացած վայրերում՝ 2 գոտի, 7-10,5 մետր է, ստորգետնյա հատվածի լայնությունը՝ 12-15 մետր:

«Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 149,5 մ երկարությամբ և 13,5 մետր լայնությամբ քառակողմ ավտոմոբիլային կամուրջ։ Տեղադրվել են ցուցանակներ և պաշտպանիչ արգելապատնեշներ։Շինարարական բոլոր աշխատանքներն իրականացվել են ժամանակացույցով և տեխնոլոգիական հաջորդականությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է (որից 10 կմ-ն անցնում է ՀՀ տարածքով)։

Պարբերականը հիշեցնում է, որ «շրջանցիկ ճանապարհի կառուցումը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության կետերից մեկն է»։