«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոյգուն նշել է՝ ինչից հետո ՌԴ-ն կարող է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի հետ

10/09/2024

Ռուսաստանը Կիևի հետ ոչ մի բանակցություն չի վարի, քանի դեռ ուկրաինացի ահաբեկիչներին դուրս չի մղել Կուրսկի մարզից: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք ահաբեկիչների հետ որևէ բանակցություն չենք վարել, չենք վարում և չենք վարի։ Քանի դեռ մենք նրանց դուրս չենք շպրտել մեր տարածքից, մենք, բնականաբար, նրանց հետ ոչ մի բանակցություն չենք վարի»,-ասել Է Շոյգուն:

«Կուրսկի ատոմակայանի նկատմամբ միջուկային ահաբեկչություն իրականացնելու ձգտումը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության վերին մակարդակ», - ընդգծել Է Շոյգուն:

Նրա խոսքով՝ ուկրաինացի ահաբեկիչները ցանկություն ու ձգտում ունեին վերցնել Կուրսկի ատոմակայանը։

«Բայց դա, բարեբախտաբար, չհաջողվեց», - հավելել Է Շոյգուն: