«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չեխիայում բախվել են 2 մարդատար գնացքներ․ կա 2 զոհ, 40 վիրավոր

04/08/2021

Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը ։ Գրում է Reuters-ը։
«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ մահացել է 2, վիրավորվել շուրջ 40 մարդ։ 4 մարդ, ովքեր ծանր վիրավորվել են, տեղափոխվել են ուղղաթիռով, ևս 7-ը վիրահատության են ենթարկվել։ Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը։