Լևոն Արոնյանը Superbet Chess Classic-ի առաջատարներից մեկն է
13/05/2022
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, մրցեց Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնվեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: