«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տասնյակ ընկերություններ կպատրաստեն COVID-ի դեմ դեղամիջոցի էժան տարբերակն աղքատ երկրների համար

20/01/2022

Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում մոտ 30 դեղարտադրողներ կպատրաստեն Merck & Co ընկերության՝ COVID-19-ի դեմ հաբերի էժան տարբերակները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ հաստատված գործարքի համաձայն՝ համավարակի դեմ պայքարում աղքատ երկրների համար դեղամիջոցի ավելի լայն հասանելիություն ապահովելու համար:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Merck-ի հակավիրուսային  հաբը հազվագյուտ օրինակ է դեղագործության ոլորտում:

 ՄԱԿ-ի կողմից աջակցվող Դեղերի արտոնագրային բյուրոյի կողմից Merck-ի հետ գործարքի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը հոնորարներ չի ստանա դեղահաբի էժան տարբերակի վաճառքի համար, քանի դեռ համաճարակը շարունակվում է:

Ըստ գործարքի՝ նախատեսում է դեղահաբերը հատկացնել 105 քիչ զարգացած երկրների: