«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ պաշտպանը հանդես կգա հոլանդական Eredivisie-ում

05/12/2021

19-ամյա եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, որը ելույթ էր ունենում հունական ՊԱՕԿ-ի երկրորդ թիմում, երկշաբաթյա հաջող փորձաշրջան է անցել Նիդեռլանդների Eredivisie-ն (Բարձրագույն խումբ) ներկայացնող “Գոու Էհիդ Իգլզ” ակումբում և հունվարի մեկից միանալու է նոր ակումբին։

Ավենտիսը ՊԱՕԿ-ի մինչև 19 տարեկանների թիմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հավաքականների մակարդակով 4 հանդիպման է մասնակցել Հունաստանի մինչև 16 տարեկանների հավաքականում, 2 հանդիպման` Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականում, 9 հանդիպման` Հունաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։