Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ
Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը վառելիքի գների բարձրացման է հանգեցնում Միացյալ Նահանգներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հնարավոր է համարել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվության նվազեցումը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ–ում դիզելային վառելիքի գների բարձրացման է հանգեցնում։ Դեռ սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։
«Խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Ես ասել եմ` պետք է պակասեցնեք նավթավերամշակման գործարանների վրա այդ հարվածների ինտենսիվությունը»,– ասել է Թրամփը Fox-ին տված հարցազրույցում։