«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայել. «Իրանի միջուկային ծրագրի ավարտի ժամանակը հասել է 10 շաբաթի»

05/08/2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների դիվանագետների հետ զրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը պնդեց, որ Իրանը խախտել է միջուկային գործարքի բոլոր ուղեցույցները և միջուկային զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ նյութի մակարդակին հասնելուն մնացել է ընդամենը 10 շաբաթ: Այս մասին հաղորդում է իսրայելական The Jerusalem Post / JPost.com օրաթերթը:
«Այսպիսով, այժմ ժամանակն է գործել», - ասաց Գանցը: «Աշխարհը պետք է օգտվի տնտեսական պատժամիջոցներից և Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի դեմ օպերատիվ գործողություններ ձեռնարկի»: Գանցը, ով այս խոսքերն ասաց Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի ներկայությամբ, պնդում է, որ Իրանի կորպուսի օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն կանգնած է տարածաշրջանում տասնյակ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևում, և որ գեներալ Սաիդ Աղաջանին, կորպուսի անօդաչու թռչող սարքերի բաժնի հրամանատարը անմիջական պատասխանատու է կամիկաձե ԱԹՍ-ների արձակման համար:
Հարկ է նշել, որ վերջին օրերին Իսրայելը լայնածավալ արշավ է սկսել իրանատյացության և այլ երկրների՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, հատկապես Անվտանգության խորհրդում:
#ՓԱԿԱԳԻԾ