«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արքայազնը մեղադրվում է որսի ժամանակ ամենախոշոր արջին սպանելու մեջ

06/05/2021

Ռումինական Agent Green բնապահպանական խումբը եւ ավստրիական VGT-ը մեղադրում են Լիխտեյնշտայնի արքայազն Էմմանուելին Եվրոպայի ամենախոշոր արջին որսի ժամանակ սպանելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Բանն այն է, որ արքայազնը իրավունք է ստացել որսալ այն էգ արջին, որը վնաս է հասցրել Օյդուլա բնակավայրի ֆերմերներին: Արքայազնը ոչ թե սպանել է այդ արջին, այլ տասնյոթամյա Արթուր անունը կրող արջին, որը համարվում է Եվրոպայի ամենախոշոր արջը: Բնապահպանները համոզված են, որ արքայազն Էմանուելի թիրախը հենց այդ արջն է եղել, եւ ոչ թե էգ արջը:

Նրանք կարծում են, որ առանց Արթուր անունով արջի, արջերի պոպուլյացիան կարող է եւ կրճատվել: Ներկայումս այս առնչությամբ ընթանում է հետաքննություն: Չի բացառվում նաեւ որսագողության տարբերակը: