«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

02/07/2026

ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման համար։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ միջոցները կուղղվեն Global Gateway ծրագրի նախագծերին, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքի և Բաքվի նավահանգստի զարգացմանը: ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ ներդրումների մասին խոսելիս Ուրսուլա ֆոն դեր Լյայենը լեզվի սայթաքում է արել՝ Ադրբեջանն անվանելով «Ազերբայզան»: