«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրեմլը Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է «վտանգավոր»

18/01/2022

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է անվանել զենքի մատակարարումն Ուկրաինային՝ ասելով, որ դա «չի օգնում նվազեցնել լարվածությունը»։ Այդ մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Սա չափազանց վտանգավոր է. այն չի օգնում նվազեցնել լարվածությունը։ Այս ամենը համընկնում է մեր մտահոգություններին՝ կապված Ուկրաինայի տարածքում զենքի տարբեր մատակարարումների հետ, որոնք հաճախ ոչ միայն պաշտպանական են, այլ նաև հարձակողական»,- ասել է Պեսկովը։
Մեծ Բրիտանիան նախօրեին հայտարարել էր Ուկրաինային զենք մատակարարելու մասին։ Խոսքը  թեթև հակատանկային պաշտպանության համակարգերի մասին է։ Իր հերթին Գերմանիան արգելել է իր երկնքի օգտագործումը Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Բրիտանական ինքնաթիռները ստիպված են եղել ավելի երկար ճանապարհ անցնել Կիև ռազմական օգնություն հասցնելու համար։