«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ձերբակալվել է Ստեփանակերտում մեքենայի վրա կրակելու համար

11/05/2022

Արցախի ազատարամարտիկների միության նախագահ, ՊԲ նախկին փոխհրամանատար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ձերբակալկվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեքենայի վրա կրակելու համար։ Մի քանի երիտասարդ կայանել են իրենց մեքենան Ազատամարտիկների միության շենքի մոտ, որը գտնվում է Վերածննդի հրապարակում, որից հետո Կարապետյանը հրահանգել է այն դուրս բերել։ Երիտասարդների հետ սկսվել է լեզվակռիվ, որն ավարտվել է կրակոցներով։ Օգանովսկին սկսել է կրակել կայանված մեքենայի վրա։

Արցախի Հանրապետության դատախազությունը դեպքի առթիվ տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«նչպես հաղորդվել էր ավելի վաղ, 10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։