«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում հետաձգելու համար պայմանագրի ստորագրումը. Թորոսյան

17/03/2025

Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը․

 «Այժմ, Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձություների զարգացման այսպիսի սցենար։

Համաձայնեցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահերը, հիմնված է միջազգային իրավունքի վրա և պետք է ստորագրվի»: