Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, դա լիովին բխում է նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից. ՌԴ ԱԳ
26/08/2026
Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, և դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում: Դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի տրամաբանությունից», - գործակալությանը հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։