«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասադը կասկածում է Էրդողանի անկեղծությանը

30/11/2022

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ հանդիպելու հնարավորությունը։ 

Ինչպես փոխանցում է թուրքական «Gazete duvar» պարբերականը, Ասադը սիրիացի ակադեմիկոսների և լրագրողների հետ հանդիպմանը թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է տվել։ 

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ թեև Անկարան ցույց է տվել, թե իբր պատրաստ է ընդառաջել Դամասկոսի պահանջներին, այնուամենայնիվ, իրենք Թուրքիայից կոնկրետ գործողություններ են ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր։ 

Ասադը նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև հանդիպումներ են եղել։ Երկկողմ բանակցությունների մակարդակը շուտով կբարձրանա։ 

«Անկարան իր քաղաքական կողմնորոշմամբ կարող է ավելի վճռական լինել, քան որոշ արաբական երկրներ, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկե՞ղծ է, թե՞ դա պարզապես քաղաքական խուսանավում է»,- հայտարարել է Ասադը։ 
https://www.ermenihaber.am/