«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. Ստոլտենբերգ

16/05/2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, Սթոլթենբերգը նման հայտարարություն է արել Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը չկարողացավ գրավել Կիևը, նահանջում է Խարկովից, և նրանց մեծ հարձակումը Դոնբասում կանգ է առել։