«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Jerusalem Post․ ՑԱԽԱԼ-ն ու «Մոսադ»-ը շոկի մեջ են Իրանի վերականգնման տեմպերից

14/08/2026

Իսրայելի  ռազմական գերատեսչությունները շոկի մեջ էին 2026 թվականի պատերազմից հետո Իրանի վերականգնման տեմպերից, հայտնում է The Jerusalem Post-ը։

Սա վերաբերում է ինչպես ՑԱԽԱԼ-ի, այնպես էլ «Մոսադ»-ի ներկայացուցիչներին, թեև հենց բանակն էր գլխավոր գերատեսչությունը, որը գնահատում էր հարվածների հետևանքներն ու Իսլամական Հանրապետության պաշտպանական հատվածին հասցված վնասը։

Արտասահմանյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներ կասկածի տակ էին դնում իսրայելական՝ հաջող ռազմական գործողությունների մասին նարատիվի առանձին կողմերը, ըստ որի դրանք դեռ ընթացիկ տարվա մարտին Իրանի ռազմարդյունաբերական համալիրը իբր տարիներով հետ էին շպրտել։ Սակայն մի քանի ամիս շարունակ ՑԱԽԱԼ-ի ապաքաղաքականացված փորձագետները պնդում էին, որ վնասը այնքան մասշտաբային էր, որ նույնիսկ առանձին հայտարարություններում հնարավոր սխալների պարագայում Իրանը տարիներով հետ շպրտելու վերաբերյալ իսրայելական ընդհանուր վարկածը մնում է ուժի մեջ։

Պատերազմի հիմնական փուլի՝ ապրիլին ավարտվելուց չորս ամիս անց Post պարբերականին հայտնի է դարձել, որ ՑԱԽԱԼ-ն այժմ արձանագրում է զարմանալիորեն արագ վերականգնում, որի մասին ոչ ոք չէր սպասում, և ոչ թե որևէ մեկ կոնկրետ ոլորտում, այլ բազմաթիվ ուղղություններով, ներառյալ բալիստիկ հրթիռների վտանգը։

Այն, ինչ զարմանք է առաջացնում այս պատմության մեջ, մասամբ այն է, որ ՑԱԽԱԼ-ն արդեն երկու անգամ բախվել է իրանցիների կողմից անսպասելիորեն արագ վերականգնման տեմպերի՝ 2024 թվականի հոկտեմբերին և 2025 թվականի հունվարին։

2024 թվականի հոկտեմբերին Իրանում բալիստիկ և ռազմական արդյունաբերության 20 կարևոր օբյեկտների վրա հարվածներից հետո ՑԱԽԱԼ-ը հայտարարում էր, որ Իրանի ապագա հրթիռների արտադրությունը մեկ տարով կամ ավելի հետ է շպրտել։

2025 թվականի սկզբին ՑԱԽԱԼ-ն արդեն արձանագրել էր իրանցիների կողմից բարձր արագությամբ բալիստիկ հրթիռների արտադրության տեմպերի լիակատար վերականգնումը՝ այնքան մեծ ծավալով, որ բանակը հնարավոր հարձակման ժամկետը 2025 թվականի աշնանից տեղափոխել էր 2025 թվականի հունիս։