2.5 մլրդ եվրոյի ներդրում և 270 մլն եվրոյի ծրագիր Հայաստանի համար. Երևանում ստորագրվել է ԵՄ-Հայաստան նոր հռչակագիր
Երևանում կայացած Հայաստանի և Եվրոպական միության առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որը նոր փուլ է նշանավորում երկկողմ հարաբերություններում։
Կողմերը ընդգծել են, որ գործընկերությունը խորանում է և կրում է ռազմավարական բնույթ՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, բարեփոխումներին և ԵՄ-ին մոտեցմանը։ Եվրոպական միությունը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին, որոնք ամրագրվել են 2025 թվականին ընդունված ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքով։
Հռչակագրում կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային անվտանգությունը։ ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և հաղորդակցությունների բացմանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։
https://data.consilium.europa.eu/doc/document/ST-8799-2026-INIT/en/pdf