«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը

06/03/2026

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ գնահատում» զեկույցը, որը հիմնված է 521 միգրանտ աշխատողների հարցման և գործատուների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու այլ շահառուների հետ անցկացված հարցազրույցների վրա։ Ուսումնասիրությունը իրականացվել է 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվար։

Զեկույցի համաձայն՝ հարցվածների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, գրեթե 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության, իսկ աշխատանքի գործակալություններից օգտված յուրաքանչյուր վեց միգրանտից մոտ մեկը հայտնել է շահագործման կամ չկատարված խոստումների մասին։ Նշվում է նաև, որ թեև մեծամասնությունը տեղյակ է աշխատավայրի անվտանգության կանոններին, հարցվածների 43%-ը դեռևս բավարար տեղեկացված չէ համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ։

https://bit.ly/46A3EJ9