«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սյունիքում բնակիչներից մեկը Գեղի գետի ափին շուրջ 6000 քմ տարածքում իրականացրել է ապօրինի շինարարություն

04/08/2021

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ վեց հազար քառակուսի մետր տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: