Մոջթաբա Խամենեին գտնվում է ծանր վիճակում և Ղոմ քաղաքում բուժում է ստանում
The Times պարբերականի հաղորդմամբ՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ համարվող Մոջթաբա Խամենեի գտնվում է ծանր առողջական վիճակում և բուժում է ստանում Ղոմ քաղաքում։ Նշվում է, որ Այաթոլլա Ալի Խամենեիի որդին ի վիճակի չէ մասնակցել երկրի կառավարման կամ ռազմավարական որոշումների կայացման գործընթացներին, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Իրանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Այս զարգացումը կարող է խորացնել անորոշությունը Իրանի իշխանական վերնախավում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը և արտաքին ճնշումները։
Փորձագետների գնահատմամբ՝ Մոջթաբա Խամենեիի հնարավոր դուրս մնալը ակտիվ քաղաքական գործընթացներից կարող է ուժեղացնել ներսում ազդեցության պայքարը տարբեր խմբերի միջև, ինչպես նաև ազդել Թեհրանի արտաքին քաղաքական դիրքորոշումների վրա՝ հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ լարված հարաբերությունների ֆոնին։