«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

14/04/2021

Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել: Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը:

Լուսանկարի հեղինակը  տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին: Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ Վանի նահանգապետարանը Ռուբինսին հրավիրել է Վան: Պատրաստվում են տիեզերագնացին Վանա կատու նվիրել: