Ինքնաթիռ կառավարելու փորձ չունեցող ուղևորն ապահով վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում
11/05/2022
Ինքնաթիռ կառավարելու փորձ չունեցող ուղևորն ապահով վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում, երբ օդաչուն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։
CNN-ի կողմից ձեռք բերված LiveATC.net ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ուղևորն ավիադիսպետչերին ասում, որ չգիտի՝ ինչպես վարել ինքնաթիռը։
«Իմ օդաչուն ուշաթափվել է, և ես գաղափար չունեմ, թե ինչպես վարել ինքնաթիռը»,-ասել է նա։
Այնուհետև ավիադիսպետչերը սկսել է ուղևորին հրահանգել վայրէջք կատարել։ Ի վերջո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ֆլորիդայի Փալմ Բիչ միջազգային օդանավակայանում: