«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լևանդովսկին գերազանցել է Կլաուս Ֆիշերի ռեկորդը

05/12/2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում:

Այժմ 33-ամյա լեհը ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում արտագնա խաղերում 118 գոլ ունի։

Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցել է «Շալկեի» և «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Կլաուս Ֆիշերին (117 գոլ) և սահմանել նոր ռեկորդ։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդում է Armsport.am-ը։