«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան. Տասնյակ ոստիկաններ են հավաքվել, պահանջում են բացել ճանապարհը

08/12/2021

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ հավաքված էին ԱԺ մուտքի մոտ՝ պահանջով հանդիպել ԱԺ նախագահին ու բացատրություն պահանջելու գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք Դեմիրճյան փողոցից փորձում էին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ճանապարհը փակել էին ոստիկանները՝ պատ կազմած ու հորդորում էին շրջանցել ճանապարը։

Զինծառայողների հարազատներին հաջողվեց անցնել ոսիկանական պատնեշը։ Նրանք պատ են կազմել Բաղրամյան պողոտայում՝ արգելափակելով երթևեկությունը դեպի փոքր կենտրոն։

Ոստիկանները պահանջւմ են հարազատներից բացել ճանապարհը՝ պնդելով, որ ավելորդ լարվածություն է ստեղծվել։

Բաղրայան պողոտա ժամանեցին նաև տասնյակ կարմիր բերետավորներ, հարազատներին հորոդրոում են բացել ճանապարհները։