«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հրդեհի նոր օջախ է առաջացել․ ԱԻՆ-ը զգուշացնում է

05/08/2021

Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

Ժամը 15։40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։