«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարցում․ Ռուսաստանում հարցվածների 17 տոկոսը Հայաստանը բարեկամական երկիր է համարում

17/09/2020

«Լևադա կենտրոնը» պարզել է ռուսաստանցիների վերաբերմունքը արտասահմանյան երկրների հանդեպ։ Սոցիոլոգիական ծառայությունը հարցում է անցկացրել, որի ժամանակ հարցման մասնակիցներին առաջարկվել է նշել այն երկրները, որոնք, նրանց կարծիքով, Ռուսաստանին բարեկամական կամ թշնամական են։ Օգոստոսի 20-26-ն անցկացված հարցմանը մասնակցել են 50 տարածաշրջաններում 137 բնակավայրերի բնակիչները։ 1601 հարցվածների թվում կան քաղաքաբնակների եւ գյուղաբնակների ներկայացուցիչներ։

Երկրների ցանկի առաջին հնգյակում, որոնց ռուսաստանցիները համարում են ՌԴ բարեկամներ եւ դաշնակիցներ, հայտնվել են Բելառուսը (58%), Չինաստանը (40 տոկոս), Ղազախստանը (35 տոկոս), Հայաստանը (17 տոկոս) եւ Ադրբեջանը (15 տոկոս)։ Հաջորդում են Հնդկաստանը (13 տոկոս), Սիրիան (12 տոկոս) եւ Վենեսուելան (11 տոկոս)։

Վենեսուելային հաջորդում է Գերմանիան (10 տոկոս) եւ Ղրղզստանը Կուբայի հետ (9-ական տոկոս)։ Ցուցակը եզրափակում են Ռուսաստանին ավելի քիչ բարեկամական երկրներ Լեհաստանը, Թուրքմենստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան եւ Չեխիան, որոնք ստացել են հարցվածների համակրության 2-ական տոկոսը։

Ռուսաստանի հանդեպ առավել ոչ բարեկամական եւ թշնամական երկրների ցուցակի թոփ-5 են մտել ԱՄՆ-ն (60 տոկոս), Ուկրաինան (35 տոկոս), Մեծ Բրիտանիան (29 տոկոս), Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը (26-ական տոկոս)։ Լեհաստանին հաջորդում է Վրաստանը (16 տոկոս), Գերմանիան (15 տոկոս) եւ Էստոնիան (11 տոկոս)։

Հարցման մասնակիցների կարծիքով՝ Ռուսաստանի հանդեպ ավելի քիչ թշնամական դիրքորոշում են զբաղեցնում Ավստրալիան, Բուլղարիան, Հոլանդիան, Իտալիան, Պակիստանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վիետնամը, Չեխիան եւ Հունգարիան։ Այս երկրներին ոչ բարեկամական է համարում հարցվածների 2 տոկոսը։

Նշենք, որ 2019 թվականին հարցվածների 22 տոկոսը Հայաստանը համարում էր բարեկամ եւ դաշնակից երկիր։