«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջորջ Քլունին մերժել է թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու պատճառով

06/12/2021

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին չեղարկել է 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը Turkish Airlines-ի հետ։ Guardian-ին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկ ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել, քանի որ Թուրքիան երբեմն կասկածելի երկիր է, թեև ԱՄՆ-ի դաշնակիցն է։

Ինչպես գրում է Le Figaro-ի ֆրանսիացի լրագրող Քրիստոֆեր Բուսսոնը Twitter-ի իր միկրոբլոգում, մերժման պատճառը Թուրքիայի կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատմական փաստը չճանաչելն է։