«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաագայի դատարանն այսօր կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի վճիռը

07/12/2021

Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի  Հայաստանի  և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի վերաբերյալ վճիռները։

ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանը հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդված խախտելու մեղադրանքով, ներկայացնելով նաև ապացույցներ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։

 Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել և ՀՀ-ին մեղադրել նույնանման արարքների մեջ։