«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ Տնտեսական դիվանագիտություն. ինչպե՞ս դուրս գալ կայուն ծանր վիճակից

09/09/2022

Եթե երկրիդ տնտեսությունը հզոր է, այն դառնում է գերիշխող քաղաքականության նկատմամբ և հակառակը:  Մեր երկրում այն կայուն ծանր վիճակում է: Չունենք տնտեսության զարգացման ամուր արմատներ: Արտաքին քաղաքական ճնշումները չեն թողնում զարգանալ: Խորհրդային ժամանակներում բոլորն էին տեսնում, որ Հայաստանում տնտեսական վիճակն ավելի լավն է, քան մյուս Միութենական երկրներում:
Պետությունը պետք է համագործակցի օլիգոպոլիկ համակարգի հետ: Դրանից կշահենք բոլորս: Անհրաժեշտ է ստեղծել նաև գրավիչ պայմաններ սփյուռքի  կապիտալի  ներգաղթի համար: Այս մասին  է խոսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: