Պուտինի՝ COP29-ին մասնակցելու հարցը բաց է մնում. Պեսկով
06/11/2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին մասնակցության հարցը բաց է մնում։ Այս մասին լրագրողների հետ հադիպմանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ, դեռևս հստակություն չկա։ Մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա լրագրողների հարցին ի պատասխան:
Նշենք, որ ավելի վաղ BBC-ն, վկայակոչելով Ադրբեջանի կառավարությունում իր աղբյուրին, հայտնել էր, որ Պուտինը չի մեկնի Բաքու, և որ ՌԴ-ն կներկայացվի վարչապետի մակարդակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերի 29-րդ համաժողովը՝ COP29-ը: