«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նախկիններն ուզում են անիվը հետ պտտել, ռևանշի փորձ անել, օլիգարխիկ համակարգի անցնել

05/05/2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն ասում է, որ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին քաղաքացիների հետ խոսելու են Արցախի հիմնահարցի մասին: 24News-ի հետ զրույցում մանրամասնում է՝ այս թեմայով շատ ասելիք կա, ժողովուրդը պետք է իմանա խնդրի բոլոր պատճառները։
Բոշյանը վստահեցնում է, որ իշխող թիմին բացարձակ չի կաշկանդում ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությունը:
Հիշեցնենք՝ Վանեցյանը պաշտոն ստացել էր 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո:
Իշխանական պատգամավորը համոզված է՝ նախկին իշխանությունները ցանկանում են վերադառնալ, որպեսզի տորպեդահարեն ժողովրդավարության համակարգն ու նորից օլիգարխիայի անցնեն: