Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը դիտարկում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ
03/06/2026
Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում, և այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը մենք դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դրա մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։