«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլինկենը Լապիդին հայտարարել է «սպառնալիքներին» դիմակայելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին

07/07/2022

ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ:

Նրա խոսքով, «պետքատուղարը վարչապետին հավաստել Է, որ ԱՄՆ-ն անդրդվելիորեն նվիրված Է Իսրայելի հետ գործընկերային հարաբերություններին, նրա անվտանգության ապահովմանը եւ ընդհանուր սպառնալիքիներին հակազդմանը»: Պետքատուղարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է շուտով լինել Իսրայելում:

Մերձավորարեւելյան շրջագայությունը, որի շրջանակներում Միացյալ Նահանգների ղեկավարը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, կկայանա, ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տունը, հուլիսի 13 – 16-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: