«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է եղել.

10/05/2022

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ի ժամը 19:10-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգություն:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է եղել. ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է Արցախի դատախազությունը։

«Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,- տեղեկացնում են Արցախի դատախազությունից։