«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպասումների և ռեսուրսների անհամապատասխանությունը

02/04/2026

Վերջին տարիներին ձևավորված հանրային պահանջները՝ թափանցիկություն, օրենքի գերակայություն և մրցակցային միջավայր, բախվում են կառավարման հին մեթոդների իներցիային, որոնք հիմնված են անձնական հարաբերությունների, ոչ ֆորմալ ազդեցության և ռեսուրսների փակ բաշխման վրա: Այս հակասությունը հանգեցնում է համակարգային անբավարարության. ձևական բարեփոխումներն իրականացվում են առանց էական բովանդակային փոփոխության: Արդյունքում ձևավորվում է ինստիտուցիոնալ կեղծիք, երբ պետական կառույցներն արտաքինից համապատասխանում են ժամանակակից չափանիշներին, սակայն գործունեության էությունը մնում է նույնը:

Առանց կառավարման մշակույթի խորքային վերափոխման և էլիտաների վարքագծային մոդելի փոփոխության, ըստ հեղինակի, որևէ քաղաքական օրակարգ դատապարտված է մնալու դեկլարատիվ՝ չկարողանալով իրացնել հասարակության մեջ առկա վերափոխման ներուժը: Նման պայմաններում ձևավորվում է վստահության խորացող ճգնաժամ պետության և քաղաքացու միջև, որտեղ յուրաքանչյուր նոր հայտարարված բարեփոխում ի սկզբանե ընկալվում է թերահավատորեն: Իրական փոփոխության համար անհրաժեշտ է ոչ միայն օրենսդրական դաշտի թարմացում, այլև քաղաքական դերակատարների պատրաստակամություն՝ հրաժարվելու ոչ ֆորմալ կառավարման գործիքներից, առանց որի ինստիտուցիոնալ զարգացումը կմնա ձևական բնույթի:

https://www.civilnet.am/