«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրաժարվում ենք ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից. Կոբախիձե

28/11/2024

Վրաստանը հրաժարվում է մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վերջինս միևնույն ժամանակ նշել, որ Վրաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու:

«Դեպի Եվրամիություն ճանապարհը դժվար կլինի: Մեզ մոտ վեց տարի է սպասվում։ Մեր նպատակը, ինչպես արդեն ասվել է, Եվրամիությանն անդամակցելն է մինչև 2030 թվականը»,-նշել է նա ։

Կոբախիձեի խոսքով, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ Վրաստանի տնտեսական զարգացումը և բնակչության բարեկեցության բարելավումը նրա համար արժեքավոր և սկզբունքորեն կարևոր հարցեր են: