«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

TRIPP-ի իրականացման նոր փուլ. ամերիկյան փորձագետները ժամանել են Հայաստան

06/02/2026

Ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության մասնագետների խումբը ժամանել է Հայաստան՝ TRIPP ծրագրի շրջանակում տեղանքի հետազոտման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում՝ երկաթուղային և այլ ենթակառուցվածքների նախագծման վերաբերյալ։ Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճին, փոխկապակցվածության խորացմանը և տարածաշրջանային ինտեգրմանը։ Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ այս փուլում չեն հաղորդվում։

Անցած տարվա նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP-ի շուրջ համաձայնեցումները նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին կեսին, իսկ նույն տարվա երկրորդ կեսին սկսել շինարարական աշխատանքները։ Վարչապետը նաև ներկայացրել էր ենթակառուցվածքների անցման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ երկաթուղին կանցնի խորհրդային շրջանում գոյություն ունեցած երթուղով, քանի որ այլ տարբերակները գործնականում իրատեսական չեն։ Նրա խոսքով՝ գազամուղը և էլեկտրական գծերը կանցնեն այդ երթուղուց ավելի հյուսիս, իսկ ավտոճանապարհների դեպքում մեծ հավանականությամբ դրանք կկապվեն «Հյուսիսհարավ» մայրուղու հետ։

https://www.facebook.com/usembarmenia/posts/pfbid02aBmtfYWNMrRRV9V5BnNsirca3hT3sQtsfacFFs3qJesvT6rio1hhkaZwxnKKcYknl