«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Իրանի թիրախում Ալիևն է. ՀՀ-ն պե՛տք է օգտվի ստեղծված իրավիճակից. Գարիկ Միսակյան

08/10/2021

Միշտ խոսվել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, բայց չէր շտապում նույնիսկ Իրանը, քանզի այն ժամանակ չկար գիտակցում, որ այս կարգի փոխվելու է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, իսկ այս փուլում Իրանը բավականին ակտիվացել է, և նույնիսկ սեղմ ժամկետներ է տվել՝ նույն Հյուսիս-հարավի շինարարության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը։ 

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն այս իրավիճակում բավականին ճկուն գտնվի, ապա կարող է օգտվել նաև Իրանի հնարավորությունից, թեկուզ միայն շինարարական ոլորտում. կարծես թե նույնիսկ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները դեմ չեն, որ Իրանը ներգրավվի այս գործընթացին։

«Ճիշտ է, դեռևս հայտարարություն չկա , բայց մյուս կողմից նույն Իրանը արևմուտքի հետ իր բանակցությունները վերսկսելու փուլում է։

Սրան զուգահեռ՝ որոշակի փուլում, անկասկած ԱՄՆ-Իրանի միջև որևէ փաստաթուղթ կստորագրվի և որոշ պատժամիջոցներ կհանվեն, ինչը միանշանակ կարող է օժանդակել ՀՀ-ում իրանական ներդրումների ակտիվացմանը», -ասել է Միսակյանը։

Բանախոսի պնդմամբ այսօր Իրանում ամենաբարձր մակարդակով թիրախավորել են Ալիևին և աշխատում են հենց նրա դեմ։ Անդրադարձ է կատարվել նաև թեմային առնչվող այլ հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։