«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՊ-ի խմբերը տեսակցելու են ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնողներին

08/12/2021

 

Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցն, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Հիշեցնենք, որ ոստիկաննները Բաղրամյան պողտայից, որտեղ տեղի էր ունենում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան, բերման են ենթարկել քաղաքացիների։

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, փակել էին նաեւ Բաղրամյան պողոտան: